Հասարակություն

Մի քանի ամսից Երևանում շահագործման կհանձնվեն նոր տեսակի շքեղ թաունհաուսներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մի քանի ամսից Երևանում շահագործման կհանձնվեն նոր տեսակի շքեղ թաունհաուսներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Քաղաքի աղմուկից հեռու, բայց միևնույն ժամանակ Երևանում ապրելու ցանկությունը ոմանց ծայրամասերի բնակիչ է դարձնում: Բնակելի տների պահանջարկն էլ նպաստում է շինարարությանը: 

Ժամանակակից լուծումներով 9 թաունհաուսից բաղկացած թաղամաս կառուցվում է նաև Բագրևանդում: «Novem Residence»-ն առաջարկում է անհրաժեշտ բոլոր պայմանները հարմարավետ և շքեղ ապրելակերպը գնահատողների համար:

«Բոլոր տներն առաջին հարկում ունեն խոհանոց, սանհանգույց և հյուրասենյակ, երկրորդ հարկում նախատեսվում է երեք ննջասենյակ, որոնցից առնվազն մեկը՝ անհատական սանհանգույցով։ Բոլոր տներն ունեն անհատական կանաչապատ տարածքներ, ժամանցի համար նախատեսված ստորգետնյա հարկ, ինչպես նաև օգտագործելի հարթ տանիք»,- նշեց կառուցապատող «New City Projects» ընկերության տնօրեն Գեղամ Կիրակոսյանը։

«Novem Residence»-ի առանձնահատկություններից մեկը բակային տարածքի տակ տեղակայված ստորգետնյա ավտոկայանատեղին է, որն ավելի ապահով և հարմարավետ է դարձնում մեքենայի կայանումը։ 1-ին մասնաշենքի (1-5 տների) բնակիչները հնարավորություն ունեն նաև ավտոկայանատեղիից անմիջապես մուտք գործելու իրենց տուն։

«Շքեղ տեսքով և ոճային լուծումներով առանձնացող թաղամասն ունենալու է նաև պահակակետ, որը երաշխավորելու է բնակիչների շուրջօրյա անվտանգությունը։ Թաղամասում լինելու են նաև բացօթյա լողավազան և ընդհանուր կանաչապատ տարածք»,- ասաց Գեղամ Կիրակոսյանը։

«Novem Residence»-ը շահագործման կհանձնվի ընդամենը մի քանի ամսից: Այս պահին արդեն շատ քիչ թվով տներ են հասանելի: Դրանց ձեռքբերման համար առաջարկվում են շահավետ պայմաններ, այդ թվում՝ փուլային վճարման տարբերակ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական