ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե հաջորդ տարի սկսելու են կովերի արհեստական սերմնավորման ծրագիր՝ լավացնելու գենետիկան։
«Պետք է ասեմ, որ մյուս տարի մենք սկսում ենք կովերի արհեստական սերմնավորման ծրագիր, որի ներքո մենք գյուղացիներին, ֆերմերներին աջակցելու ենք արհեստական սերմնավորման գործընթացում, որպեսզի, ընդհանուր առմամբ գենետիկան լավացնենք: Առաջարկելու ենք գրավիչ պայմաններ, որպեսզի ֆերմերները նախընտրեն բարձրակարգ սերմնահեղուկով սերմնավորել իրենց խոշոր եղջերավոր կենդանիներին, որը կբերի արտադրողական աճի 2-3 տարի հետո»,- նշել է նա:
Նա նաև խոսել է խելացի անասնագոմերի մասին՝ ասելով, որ 51 նման անասնագոմ կա։