Հասարակություն

ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են հյուսիսարևելյան սահմանագոտի

ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են հյուսիսարևելյան սահմանագոտի

Դեկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ գերատեսչությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպվել է տարեվերջյան այց հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի։

ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են ՊՆ N զորամաս և մարտական հենակետեր, զրուցել զինծառայողների հետ, տեղում ծանոթացել նրանց առօրյային, մարտական հերթապահության կրման պայմաններին, ամրաշինական և ինժեներական աշխատանքների ընթացքին:

ԶԼՄ ներկայացուցիչները տարեվերջյան այցի շրջանակում նաև բանակային ռեպորտաժներ ու հրապարակումներ են պատրաստել՝ տոնական օրերին հեռարձակելու նպատակով։

Հիշեցնենք, որ տարվա ընթացքում պաշտպանության նախարարությունը գերատեսչությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպել է մի շարք տարաբնույթ միջոցառումներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական