Հասարակություն

Շատ դեպքերում մսի վրա չի եղել դրոշմակնիք. ՍԱՏՄ

Շատ դեպքերում մսի վրա չի եղել դրոշմակնիք. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Ամանորյա տոներին ընդառաջ իրացման ցանցում սկսած վերահսկողությունը մսի սպանդանոցային ծագման նկատմամբ արձանագրել է հետևյալ խախտումները. մսի վրա չի եղել դրոշմակնիք (55 %), բացակայել է անասնաբուժական 5-րդ ձևը (33 %), բացակայել է տեղեկատվական թերթիկը (12 %)։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

«Թույլ տրված խախտումների համար նախատեսված է վարչական պատասխանատվություն, միսն ուղեկցող անասնաբուժական 5-րդ ձևը չունեցող մսեղիքը նաև ենթակա է ոչնչացման կամ օգտահանման:

Միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական