Հասարակություն

Կալանավորվել են ՔՀՏՄ պաշտոնյաներ

Կալանավորվել են ՔՀՏՄ պաշտոնյաներ

Կալանավորվել է քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 5 աշխատակից. այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին հակակոռուպցիոն կոմիտեից։ 

Տեսչական մարմնի աշխատակիցները ձերբակալվել, ապա կալանավորվել են քննվող վարույթի շրջանակներում։

Տեսչական մարմնի պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել կառուցապատվող շինություններում հրդեհային անվտանգության, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության ոլորտի խախտումները չարձանագրելու դիմաց շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներից կաշառք պահանջելու և ստանալու համար։ Տեղեկացանք, որ ձերբակալվել են նաև կաշառք տված ընկերության ներկայացուցիչներ, այդ թվում՝ ղեկավար կազմից անձինք։

Այս գործով ձերնակալվել է ընդհանուր 12 անձ, որոնցից կալանավորվել է 5-ը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական