Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ-ում հայտարարել է, որ կարող են գնալ Հայաստանից ԼՂ-ին տրամադրած գումարների ծախսերի ու, ըստ այդմ, իրականացված ֆինանսական չարաշահումների ետևից․
«Մենք կարող ենք առանձին դեպքերով հետևողական լինել, առանձին դեպքեր բացահայտել։ Ու եթե պարզվի՝ այնտեղ տեղի է ունեցել չարաշահում կամ ապօրինություն, կարող ենք դրանց ետևից գնալ ու գումարների վերադարձման պահանջ ներկայացնել»,- նշել է նա՝ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին ի պատասխան։