Հասարակություն

Հարժիսից մինչև Շինուհայրի խաչմերուկ ճանապարհը փակ է

Հարժիսից մինչև Շինուհայրի խաչմերուկ ճանապարհը փակ է

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 17։05-ի դրությամբ, Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհը՝ Հարժիսից մինչև Շինուհայրի խաչմերուկ‚ փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքում, Մարտունի-Վարդենիս, Երևան-Գառնի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական