Հասարակություն

«Խորապես վշտացած եմ»․ Միրզոյանն իր աջակցությունն է հայտնել Չեխիային

«Խորապես վշտացած եմ»․ Միրզոյանն իր աջակցությունն է հայտնել Չեխիային

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում գրել է․ 

«Խորապես վշտացած եմ Չեխիայի համալսարանում հրաձգության լուրից, ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, նրանց մաղթում եմ տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Հայաստանը համերաշխ է բարեկամ չեխ ժողովրդի հետ»,- գրել է Միրզոյանը։

Ավելի վաղ Պրահայի Կառլովի համալսարանում հրաձգություն էր տեղի ունեցել։ Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 15 մարդ, կան 30-ից ավելի վիրավորներ։ Չեխիայի ոստիկանությունը հայտնել էր, որ հրաձիգը վնասազերծվել է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական