Հասարակություն

Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն

Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 22-ին առանձին շրջաններում, 23-24-ին, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 22-ին և 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 23-25-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-23-ի գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 22-ին կեսօրից հետո, 23-24-ին, 25-ի գիշերն սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 23-24-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական