Հասարակություն

Կիրականացվեն վարժական հավաքներ

Կիրականացվեն վարժական հավաքներ

Կառավարության որոշմամբ 2024թ. հունվարի 23-ից ապրիլի 12-ը ներառյալ կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։

Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 2838 քաղաքացի:

«Կառավարությունը շարունակելու է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործումը ինչպես ներգրավված ուժերի, այնպես էլ տեխնիկական նոր լուծումների միջոցով, կատարելագործվելու է Հայաստանի պետական սահմանի պահպանության համակարգը»,- նշված է որոշման հիմնավորումներում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական