Մեր բոլոր արգելոցների մոտ ենթակառուցվածքների լուրջ խնդիր կա. հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանը։ Նա նշել է, որ արգելոցների մոտ բացակայում են սանհանգույցները, տոմսի վաճառքի տարրական պայմանները. «Մենք նախագծել ենք մոդուլային կենտրոն»,- ասել է նա՝ հավելելով, որ դրանք կտեղադրվեն արգելոցների մոտ՝ ապահովելով տարածքում սանհանգույցի, տոմսարկղի, սրճարանի, հուշանվերների վաճառքի կետի առկայությունը:
Անդրեասյանի խոսքով՝ դա տեղադրվելու է Արտաշատ պատմական մայրաքաղաքի մոտ, Լոռի բերդում և Բջնիում։
ՀՀ վարչապետն էլ ասել է, որ Արտաշատ պատմական մայրաքաղաքի պահպանված, տեսանելի հատվածը գտնվում է փշալարերից այնկողմ. «Ես այցելել եմ․ ինձ համար հարց է՝ իսկ ինչու Հայաստանի քաղաքացիները, օտարերկրյա զբոսաշրջիկներն ու աշակերտները պետք է հասանելիություն չունենան մեր պատմական մայրաքաղաքին»,- ասել է նա՝ հավելելով, որ հատվածում, որտեղ երեխաներին տանում են էքսկուրսիա, տեսարժան որևէ բան չկա։