Հասարակություն

«Լայն ժպիտով հարցնելու եմ՝ օգտվեցի՞ք ծրագրից հարգելի շահառուներ». վարչապետ

«Լայն ժպիտով հարցնելու եմ՝ օգտվեցի՞ք ծրագրից հարգելի շահառուներ». վարչապետ

* ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում։ Նա նշել է, թե նորմալ մտածողություն չէ, որ բարեկամը պետք է ձրի աշխատի. «Բարեկամի էներգիան էլ արժեք ունի»։ 

Ըստ նրա՝ եթե բարեկամին է օգնում, այն զրո արժեք ունի, բայց կորպորացիայի համար աշխատանքը թանկ է գնահատվում. «Ասում են՝ տեսեք ինչ լավ կառավարություն ենք, այսպիսի որոշում կայացրինք․ երիտասարդ մայրերը գնան ծառայությունից օգտվեն, էսքան գումար տվեցինք, որ դայակ վարձեն, հետո գնում ենք մարզային հանդիպման, մարդկանց հետո շփվում ենք, ասում ենք՝ օգտվու՞մ եք ծառայությունից, ասում են՝ չէ, որովհետև մեր բարեկամը չի կարա, հարևանը չի կարա, գյուղացին չի կարա, դայակի բոյը լինի 190, քաշը՝ այսքան, կրթությունը՝ էս, 5 տարվա աշխատանքային փորձով, ու հանրապետությունում այդպիսի մարդ չկա, որ օգտվի»։

Վարչապետը նաև նշել է. «Հեսա հաջորդ այցի ժամանակ սենց լայն ժպիտով հարցնելու եմ՝ օգտվեցի՞ք ծրագրից հարգելի շահառուներ, առանց ժպիտի ասելու են՝ ոչ, նեռվ չկա»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական