Հասարակություն

Բախվել են BMW-ն ու Opel-ը․ կան վիրավորներ

Դեկտեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մ5 հատվածում` Արշալույս գյուղի վարչական տարածքում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 66-ամյա Գառնիկ Ա․-ի վարած Opel մակնիշի և 38-ամյա Արգամ Մ․-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու BMW-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 65-ամյա Հայկ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։