Հասարակություն

Գիտաշխատողների համար նոր չափանիշներ կներդրվեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գիտաշխատողների համար նոր չափանիշներ կներդրվեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարությունը հաստատել է «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ինժեներատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» որոշման նախագիծը։ 

Առաջարկվում են գիտական պետական կազմակերպություններում գիտաշխատողների ատեստավորման գնահատման նոր նվազագույն չափանիշներ, որոնք մեծապես պայմանավորված են գիտական և գիտատեխնիկական գործունեության ժամանակակից մեթոդների ներդրումով: 

Հաշվի է առնվում նաև գիտական պետական կազմակերպությունում  գիտաշխատողների տարակարգի համար սահմանվող հավելյալ քանակական և որակական պահանջներ, որոնք առաջարկվում են տվյալ գիտական կազմակերպության գիտխորհրդի կողմից և հաստատվում այդ կազմակերպության ղեկավարի կողմից: 

«Էապես ավելացել է գիտության ոլորտի ֆինանսավորումը, և առաջնահերթ խնդիր է դրա որակի ու արդյունավետության մասին մտածելը»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ֆինանսավորման ավելացման կարևոր ուղղություններից է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական