Հասարակություն

Զոհված զինծառայողների ընտանիքներում ծնված երեխաների համար դայակ ունենալու նպատակով գումար կհատկացվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Զոհված զինծառայողների ընտանիքներում ծնված երեխաների համար դայակ ունենալու նպատակով գումար կհատկացվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարությունը պետական աջակցություն է տրամադրել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած՝ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ծնողին մինչև երեք տարեկան երեխայի խնամքն իր բնակության վայրում չհաշվառված անձի՝ դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության միջոցով կազմակերպելու հարցում։

Մասնավորապես, շահառուի՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու համար զոհված զինծառայողի ծնողի և միասնական սոցծառայության տարածքային կենտրոնի միջև կկնքվի աջակցության տրամադրման պայմանագիր, և ծնողը հնարավորություն կունենա մինչև երեխայի մանկապարտեզ գնալը դայակ ունենալ։ Այդ նպատակով կտրամադրվի մինչև 104.000 դրամ գումար։

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը տեղեկացրել է, որ զոհված զինծառայողների ընտանիքներում 2021թ. սկսած արդեն 54 երեխա է ծնվել։ 

Առաջարկվող նախագծով պետական աջակցություն կարող էր ստանալ բնակության վայրում չհաշվառված անձը, ինչը վարչապետի առաջարկով կենթարկվի փոփոխության:

«Մեր շահառուն երեխան է, որքան լավ պահեն երեխային, այնքան լավ: Եթե հանգամանքներից մեկն այն է, որ երեխայի հարազատն այդ գործառույթն իրականացնի, ի՞նչն է վատ»,- ասել է վարչապետը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական