Հասարակություն

«Եթե տատիկը պարտականությունը լավ չկատարի, մայրիկը կասի՝ ազատված եք աշխատանքից». վարչապետ

«Եթե տատիկը պարտականությունը լավ չկատարի, մայրիկը կասի՝ ազատված եք աշխատանքից». վարչապետ

Կառավարության որոշմամբ զոհված զինծառայողների ծնողների նորածին երեխաների խնամքի համար կհատկացվի դայակի գումար։ Շահառուները կստանան ամսական 104 հազար դրամի աջակցություն՝ մինչև երեխայի 3 տարին լրանալը։

Անդրադառնալով որոշման կարգավորումներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասաց. «Մենք մեր շահառուին չպետք է կորցնենք։ Ընկալում կա, որ դայակը երեխայի տատն է, թոռանը պահելն՝ իր պարտականությունը, հետևաբար, նրան վարձատրելու կարիք չկա»։

Փաշինյանը կատակեց, որ արժե մայրերին էլ հավելյալ լծակ տալ, որ երբ տատն իր պարտականությունը լավ չկատարի, ասի՝ հարգելի՛ տատիկ, Դուք ազատված եք աշխատանքից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական