Հասարակություն

Հարժիս բնակավայրի խաչմերուկի հատվածում բուք է

Հարժիս բնակավայրի խաչմերուկի հատվածում բուք է

ՀՀ ճանապարհային դեպարտամենտից հայտնում են՝ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում և Ջերմուկի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։

Մ-2 միջպետական ավտոճանապարհի Հարժիս բնակավայրի խաչմերուկի հատվածում բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական