Հանրապետության տարածքում դեկտեմբերի 21-ին, 25-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ին առանձին շրջաններում, 23-ին և 24-ին, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 21-ին և 22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 23-25-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-23-ի գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 21-ին, 22-ի և 25-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-24-ին, 25-ի գիշերն սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 23-ին և 24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։