Հասարակություն

Նորատուսում ձկնորսներ են ձերբակալվել

Նորատուսում ձկնորսներ են ձերբակալվել. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ ոստիկանությունից։

«Խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով կան ձերբակալվածներ։ Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմնին»,- հայտնեցին ոստիկանությունից։

Նշենք, որ Սևանում ջրային պարեկները թույլ չեն տալիս ձկնագողությամբ զբաղվել։

Հայկ Մագոյան