Հասարակություն

Հիմնանորոգվել է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 4 կմ հատվածը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հիմնանորոգվել է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ144+240 - կմ148+200 հատվածը։ Մոտ 4կմ ճանապարհահատվածն անցնում է Տավուշի մարզով։

Ծրագրի շրջանակում նորոգվել է ճանապարհային հագուստը՝ հիմքը‚ ծածկը‚ կառուցվել են իջատեղեր‚ մուտքեր‚ ապահովվել է ջրահեռացումը երթևեկելի մասից‚ նորոգվել են ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները‚ ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով (արգելափակոցների‚ ազդանշանային սյուների‚ ճանապարհային նշանների տեղադրում‚ գծանշում)։ 

Շինաշխատանքները կատարել է «Սիսիանի Բուատ» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն։ Հիմնանորոգումը ֆինանսավորվել է ՀՀ պետական բյուջեից։