Հասարակություն

Mazda-ն «Չորրորդ գյուղ»-ում հայտնվել է ջրանցքում․ կա վիրավոր

Mazda-ն «Չորրորդ գյուղ»-ում հայտնվել է ջրանցքում․ կա վիրավոր

Դեկտեմբերի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Mazda մակնիշի ավտոմեքենան ժողովրդին հայտնի «Չորրորդ գյուղ»-ում, «Դերժավա» գործարանի հարևանությամբ գտնվող կամրջից ընկել է և կողաշրջված վիճակում հայտնվել ջրանցքում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, քաղաքացիների օգնությամբ վիրավոր վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և իրենց սեփական ավտոմեքենայով տեղափոխվել հիվանդանոց։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական