Հասարակություն

Արտակ Ավետիսյանը նշանակվել է Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոս

ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Արտակ Ավետիսյանը նշանակվել է Դուբայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

Ծնվել է 1976թ. հունիս 10-ին՝ Երևանում։

Կրթություն

1993-1998թթ․ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, արևելյան լեզուների և գրականության (պարսկերեն) մասնագետ,

25.09-17.12.2003թ․ Անգլերենի և օտար լեզուների կենտրոնական ինստիտուտի անգլերեն լեզվի դասընթացներ, Հնդկաստան:

Աշխատանքային գործունեություն

2002-2004թթ. ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայություն, պաշտոնական այցերի բաժնի ռեֆերենտ,

2004-2006թթ. ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայություն, պաշտոնական այցերի բաժնի կցորդ,

2006-2010թթ. ՌԴ, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն 3-րդ, ապա 2-րդ քարտուղար, հյուպատոս,

2010-2016թթ. ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայություն, պաշտոնական այցերի բաժնի վարիչ,

2016-2019թթ. ԱՄՆ, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, 2-րդ, ապա 1-ին քարտուղար, հյուպատոս,

2019-2024թթ. ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ:

Օտար լեզուներ

Անգլերեն, ռուսերեն, պարսկերեն:

Դիվանագիտական աստիճան

Ավագ խորհրդական:

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած է, ունի երեք զավակ: