Հասարակություն

«Երկու շեմ ենք փոխում՝ էԿՈ-ի համար». Ավանեսյան

«Երկու շեմ ենք փոխում՝ էԿՈ-ի համար». Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ անպտղության հաղթահարման ծրագրի մեկնարկից մինչև նոյեմբերի 30-ը ծնվել է 368 երեխա, որից 54-ը` զոհված զինծառայողների ընտանիքներում:

«Երկու շեմ ենք փոխում՝ էԿՈ-ի համար 53 տարեկանը բարձրացնում ենք 55-ի և փոխնակ մոր համար 35-ը՝ 38-ի: Օրենսդրական նախաձեռնությունն ԱԺ-ում է»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական