Հասարակություն

Հրդեհ Տիգրան Մեծ պողոտայի խանութներից մեկում. մեկ անձ վերակենդանացման բաժանմունքում է

Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:02-ին ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ 36 շենքի առաջին հարկի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ ու հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։37-ին, մարվել՝ 15։21-ին։

Radar Armenia-ի հետ զրույցում առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ մեկ անձ տեղափոխվել է այրվածքաբանական ազգային կենտրոն. «Պացենտը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»։