Փրկարարները քարշակել և ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս են բերել ավտոմեքենան
Դեկտեմբերի 18-ին, ժամը 19։47-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 5-րդ կմ-ին խցանումներ են առաջացել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 42–րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ի․) մկրատաձև դիրք է ընդունել․ ճանապարհը դարձել է երկկողմանի փակ:
Փրկարարները քարշակել և ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս են բերել բեռնատար ավտոմեքենան. երթևեկությունը վերականգնվել է։