Հասարակություն

«Նիկոլ Դուման» ձուլարանի գործունեությունն էկոլոգիական լուրջ վտանգ է. ՄԻՊ

«Նիկոլ Դուման» ձուլարանի գործունեությունն էկոլոգիական լուրջ վտանգ է. ՄԻՊ

Տարածված տեղեկությունների համաձայն՝ Երևանի Արցախի պողոտայի 23/10 շենքի բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնել, որ շենքի նկուղում շահագործվող «Նիկոլ Դուման» ձուլարանի գործունեությունն էկոլոգիական լուրջ վտանգ է ներկայացնում: Ըստ հրապարակումների՝ ձուլարանի շահագործման արդյունքում շրջակա բնական միջավայրի համար վտանգ ներկայացնող նյութեր են արտադրվում, որի հետևանքով բնակիչների առողջությանը լուրջ վնաս է հասցվում:

Վերոնշյալի կապակցությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ Պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է՝ առողջության պահպանման իրավունքը մարդու կարևորագույն իրավունքներից է։ Ավելին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի հիմունքներից է շրջակա միջավայրի պահպանությունը։ Ուստի պետությունը պետք է ունենա և գործադրի քննարկվող արժեքների ապահովման պատշաճ կառուցակարգեր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական