Հանրապետության տարածքում դեկտեմբերի 19-21-ը, 22-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում, 23-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 21-ին և 22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 23-ին՝ 18-23 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-23-ին գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 19-22-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 23-ին սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև մառախուղ։