Հասարակություն

Հայաստանում ալյումինե ռադիատորների գործարան կբացվի

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե հունվարին Հայաստանում կբացվի ալյումինե ռադիատորների գործարան․ 

«Նախկինում չի եղել․ սա բարձր տեխնոլոգիական արտադրություն է»,- ասել է նա ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Ըստ Քերոբյանի՝ գործարանում ռադիատորների արտադրությունն իրականացվելու է զրոյից։