Հասարակություն

ՀՀ-ում ձյուն է տեղում, Աշտարակում բուք է, Գորիսում՝ մառախուղ

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 20։45-ի դրությամբ, Վարդենիսի, Մարտունիի, Ճամբարակի, Գավառի, Սևանի, Հրազդանի, Աբովյանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Արարատի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Աշտարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 3-7 մետր։ Լանջիկից դեպի Ազատան ճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: