Հասարակություն

Սարավան- Զանգեր-Գորայք ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Սարավան- Զանգեր-Գորայք ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ինչպես հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, կատարվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։