Հասարակություն

Արա Մարտիրոսյանը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում. ունեցել է հրապարակման չենթակա հիվանդություններ

Երեկ`դեկտեմբերի 16-ի, ժամը 16:20-ին սուր, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ,  ծայրահեղ ծանր վիճակում «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել երգիչ Արա Մարտիրոսյանը:

Ցուցաբերվել է համապատասխան օգնություն, ժամեր շարունակ բժիշկները պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, գրանցվել է սրտի կանգ:

Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ Արա Մարտիրոսյանն ունեցել ուղեկցվող հիվանդություններ, որոնք ենթակա չեն հրապարակման:

Այս մասին տեղեկացնում են «Նաիրի» բժշկական կենտրոնից և ցավակցությունն  հայտնում արտիստի հարազատներին, ընկերներին և երկրպագուներին: