Հասարակություն

Միջադեպ «Վանաձոր» ՔԿՀ-ում. 4 հոգու տեղափոխել են հիվանդանոց․ դանակահարության մեջ կասկածվողը կալանավորված

Քիչ առաջ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: 

Ինչպես հայտնում է կայքը, ժամը 14:10-ի սահմաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից ահազանգ է ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոն, որպեսզի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը շտապ մոտենա Վանաձորի բանտ, որտեղ կան տուժած քաղաքացիներ։

Վանաձորի բանտից մեկ հոգու շտապօգնության բժիշկները տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, իսկ 3 հոգի հիվանդանոց է տեղավորվել բնատի աշխատակիցների կողմից։

Կայքի տեղեկություններով՝ տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ օգտագործվել են սուր կտրող-ծակող առարկաներ։

Այս պահին բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար։

Կասկածյալներից մեկը վերջերս Լոռու մարզում վենդետա իրականացրած, կալանավորված անձանցից մեկն է՝ Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Փիլոյանը։