Հասարակություն

Դատավոր Տիգրան Փոլադյանը կալանավորվել է

Սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան:  

Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդին միջնորդություն էր ներկայացվել՝ առերևույթ կաշառքի առաջարկն ընդունելու և ստանալու մեղադրանքով կասկածվող՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ վերջինիս լիազորությունների իրականացման կապակցությամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։