Հասարակություն

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը քարաթափման պատճառով կփակվի

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի Լծենի հատվածում տեղի է ունեցել քարաթափում։ Անվտանգության նկատառումներից ելնելով` ճանապարհը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

«Ճանապարհն սպասարկող կազմակերպությունը՝ «Գրին ռոդ» ՍՊԸ-ն, կատարում է մաքրման աշխատանքներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Պատճառվող անհարմարության համար հայցում են երթևեկության մասնակիցների ներողամտությունը»,- ասված է հայտարարությունում։