Հասարակություն

Տեղի է ունեցել «Ի՞նչ գիտենք 1919-1921 թթ․ խորհրդա-լեհական պատերազմի մասին» բրոշուրի շնորհանդեսը

Դեկտեմբերի 14-ին Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի ունեցավ «Ի՞նչ գիտենք 1919-1921 թթ․ խորհրդա-լեհական պատերազմի մասին» բրոշուրի շնորհանդեսը: Այս մասին հայտնում է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը։ 

Հրատարակությունը պատրաստվել և հրատարակվել է հայերեն լեզվով Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության կողմից։ Միջոցառմանն, ի թիվս այլոց, մասնակցել է պատմական գիտությունների դոկտոր Պավել Լիբերան, ով դասախոսություն է կարդացել պատերազմի ընթացքի վերաբերյալ։