Գեղարքունիքի մարզում ձկնորսները երկկողմանի փակել են Երևան-Սևան մայրուղին։ Նրանք բողոքում են կառավարության որոշման դեմ։ Ըստ նրանց՝ կառավարությունն արգելում է իրենց ձկնորսությամբ զբաղվել։
Նշենք, որ ամբողջությամբ պարալիզացվել է Երևան-Սևան մայրուղին․ հարյուրավոր մեքենաներ հայտնվել են խցանման մեջ։