Հասարակություն

Ակնաբուժական կենտրոնը նշանակալի դեր է ունեցել ոլորտի գիտական առաջընթացի համար. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի» գործունեության 45-ամյակին նվիրված միջոցառմանը:

«Անցնելով շուրջ կեսդարյա զարգացման ճանապարհ` հանրապետության առաջին ակնաբուժական կենտրոնը նշանակալի դեր է ունեցել մեր երկրում այս ծառայության ներդրման, զարգացման և ոլորտի գիտական առաջընթացի համար»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Նա ընդգծել է երկրի համար ստեղծված ճգնաժամային փուլերում կենտրոնի մասնագետների նվիրվածությունը, ակնաբույժների կողմից իրականացված բարդ միջամտությունները` մեր վիրավոր տղաների տեսողությունը վերականգնելու գործում, կարևորել կենտրոնի` բժշկությանը և գիտությանը համահունչ շարժվելու, առաջատար պետություններին չզիջող պայմաններ ստեղծելու մոտեցումը:

Կենտրոնի տնօրեն Հովսեփ Միրոյանը նախարարին է ներկայացրել գիտակրթական գործունեության, բուժհաստատությունում մատուցվող ծառայությունների ընդլայնմանն ուղղված աշխատանքները` շեշտելով, որ բուժառուների 50%-ը բուժօգնություն է ստանում պետական պատվերի շրջանակներում: