Հասարակություն

Սիսիանի ճանապարհին «Կամազ»-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Ըստ մամուլի հրապարակումների՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Սպանդարյան հատվածում հրդեհ է բռնկվել ՌԴ խաղաղապահներին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենայում։

Radar Armenia-ի հետ զրույցում ՆԳՆ-ից հայտնեցին՝ «ահազանգ է ստացվել, որ Սիսիան Մ2 ճանապարհին «Կամազ» մակնիշի բեռնատար է այրվում»:

«Մեկնել է 2 մարտական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել է»,-տեղեկացրեցին ՆԳՆ-ից։

Հայկ Մագոյան