Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Վարդենիսում նոր բժշկական կենտրոնի կառուցման մասին։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է, որ 2024թ․ կիրականացվեն նախագծման, այնուհետ՝ շինարարական աշխատանքները։
Ի լրումն, վարչապետը նշեց, որ մարզերում կատարված աշխատանքների ցանկը տպավորիչ է. «Տարածքային համաչափ զարգացում ասելով՝ նկատի ունենք կապիտալ ներդրումները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ու ուղիղ ծրագրերով։ Իսկապես, կատարված աշխատանքի ծավալն ահռելի է, ինչն, իհարկե, շատ լավ լուր է»։