Հասարակություն

ԱՄՆ-ն ողջունում է գերիների փոխանակման քայլը

ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների փոխանակումը, հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք խրախուսում ենք [այս քայլը] և քննարկումների մեջ ենք եղել երկու կառավարությունների հետ: Մենք ողջունում ենք ձերբակալված հայերի և ադրբեջանցիների վերադարձը, ինչպես նաև տեղեկություններ այն մասին, որ կողմերի միջև քննարկվում են վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցներ։

Մենք շարունակելու ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ գործընթացն առաջ տանելու համար։ Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է, եթե երկու կողմերն էլ պատրաստ լինեն դրան»,- ասել է նա: