Հասարակություն

Շաքի գյուղի մոտ «Iveco» մակնիշի բեռնատարն արգելափակվել է

Դեկտեմբերի 13-ին, ժամը 17:35-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաքի գյուղի բենզալցակայանի մոտակայքում բեռնատարն արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Iveco» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա.) դուրս են բերել արգելափակումից: