Դեկտեմբերի 13-ին, ժամը 17:40-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Shacman» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ռ. Ա.) դուրս են բերել արգելափակումից: