Հասարակություն

Հայկուհի Հարությունյանի հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հայկուհի Հարությունյանի հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի՝ օրերս ԱԺ-ում արած հայտարարությունների առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր դատախազությունից։

«Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնեցին դատախազությունից։

Քր.օր․ 441 հոդվածը պատիժ է սահմանում պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ լիազորություններն անցնելու համար։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 6-ին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանը հայտարարել էր, որ ԱԱԾ–ից զանգել են կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ տրված բարեվարքության եզրակացության առնչությամբ․ «Ասվել է, որ բացասական եզրակացությունն այն թեկնածուի մասով, որ ԱԺ-ում պիտի քվեարկվեր, անհանդուրժելի է․ դա ներկայացվել է որպես ազգային անվտանգության խնդիր»։ 

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական