Հասարակություն

ՀԱԷԿ-ին կթույլատրվի պայմանագիր կնքել «Ռոսատոմի» հետ

ՀՀ կառավարության վաղը կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված է նախագիծ, որի համաձայն կթույլատրվի Հայաստանի ատոմակայանին մեկ անձից գնման ձևով պայմանագիր կնքել «Ռոսատոմ»-ի հետ՝ համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար։

Որոշման նախագծում նաև նշվում է, որ պայմանագրի գինը չի կարող գերազանցել 65 միլիոն ԱՄՆ դոլարը։