ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների հետ զրուցել ենք Հայաստանի տնտեսության առաջնահերթությունների ու տնտեսական համագործակցության առավել հեռանկարային ուղղությունների շուրջ։
Ներկայացրել եմ մեր երկրում ստեղծված բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրը, տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերը»։