Հիմնանորոգվել է Հ-40, /Մ-2/ (Արենի)-Խաչիկ-Գնիշիկ-Եղեգնաձոր հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ58+000-կմ70+000 հատվածը։ 12կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզով՝ կապելով Եղեգնաձորը Գնիշիկի հետ։
Հիմնանորոգման շրջանակում կատարվել է մեծածավալ հողային աշխատանք‚ հիմնանորոգվել է երթևեկելի մասը‚ ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները‚ կատարվել են այլ աշխատանքներ։ Ճանապարհն անցնում է Ագարակաձոր բնակավայրով‚ այստեղ նորոգվել է նաև ջրահեռացման համակարգը‚ կառուցվել են մայթեր։
Հիմնանորոգված ճանապարհը կապահովի նոր տուրիստական հոսքեր դեպի Վայոց ձորի մարզ։ Շինարարական աշխատանքները ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարել է «Քարավան» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։