Հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում դեկտեմբերի 13-ին, 14-ի գիշերն սպասվում է անձրև, գիշերը և առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։ Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։