ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ ազատվել քրեական պատասխանատվությունից։
Նախագծին կողմ քվեարկեց 63 պատգամավոր, դեմ՝ 0։ Ընդդիմադիր 25 պատգամավորները ձեռնպահ էին։