Հասարակություն

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին կառուցվել է վերգետնյա անցում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի կմ123+500 հատվածում (Գետափ բնակավայրի դպրոցի մոտ) կառուցվել է վերգետնյա հետիոտնային անցում։ 

ՀՀ պետական բյուջեի միջոցներով շինարարությունը կատարել է «Մավշին» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Պռոշաբերդշին» ՍՊԸ-ն։ Հորդորում ենք հետիոտներին ճանապարհն անցնել  վերգետնյա անցումով։