Հասարակություն

Օրենսդրական փոփոխությունը մինչև 27 տարեկաններին չի վերաբերում. պատգամավոր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրենսդրական փոփոխությունը մինչև 27 տարեկաններին չի վերաբերում. պատգամավոր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ մինչև 27 տարեկանները չեն կարող օգտվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  օրենքի փոփոխություններով ընձեռնված հնարավորությունից։ 

Հիշեցնենք՝ պատգամավորն առաջարկում է զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց, պետբյուջե որոշակի գումար վճարելու դեպքում, ազատել քրեական պատասխանատվությունից։ 

«Օրենքը վերաբերվում է բոլոր նրանց, որոնց 27 տարին լրացած է և պարտադիր զինծառայության ենթակա չեն»,- ասաց նա՝ հավելելով, որ օրենքը բանակում չծառայելու հնարավորություն չի տալիս։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական